2010-ը հայկական ինտերնետային ոլորտի համար կարելի է համարել բուռն զարգացման, ինչպես նաև` նախորդ տարվա զարգացման և մասսայականացման տրամաբանական շարունակությունների տարի:
Հայկական ինտերնետը 2010-ին շարունակվեց ծավալվել` ընդգրկելով հազարավոր նոր օգտվողների, նորաստեղծ նախագծերի, կայքերի և ռեսուրսների: Չի կարելի չնկատել, որ ինտերնետիզացիան ևս շարունակեց աճել արդեն ավելի մեծ ծավալներով, ինչի մասին խոսում են անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումները և իրադարձությունները:
Սկսենք հայկական ինտերնետային ռեսուրսներից.
Հայկական ինտերնետը 2010-ին հարստացավ բավականաչափ հետաքրքիր, թեմատիկ վեբ-կայքերով, նորությունների ռեսուրսներով և բլոգներով: Մասնավորապես պետք է նշել ՏՀՏ ոլորտի նորությունների մի քանի կայքերի ի հայտ գալը, որոնցից են օրինակ.
- PCNews.am
- ArmeniaMobile.net
- ITTrend.am
- e-Armenians.com
- ITArmenia.net
Սոցիալական ցանցեր
- Հայաստանում դեռևս «համադասարանցիների» սոցիալական ցանցը գտնվում է առաջին հորիզոնականում (Տես նաև սոցիալական ցանցերի աշխարհի քարտեզը) և դեռ երկար կմնա այդ դիրքերում, քանի որ մյուս հանրահայտ սոցիալական ցանցում` Facebook-ում Հայաստանցիների թիվը կազմում է դեռ մոտավորապես 100.000 օգտվող:
Ռուսական одноклассники.ру սոցիալական ցանցում, ըստ վերջերս հրապարակված տվյալների, այժմ արդեն Հայաստանից գրանցված են ավելի քան 800.000 օգտվողներ: Մի կողմ թողնելով մեր վերաբերմունքն այս սոցիալական ցանցի հանդեպ, հարկավոր է նշել, որ այս թիվը բավականին լուրջ ցուցանիշ է Հայաստանում ինտերնետի հանդեպ հետաքրքրվածության առումով, քանի որ 800.000-ը կազմում է Հայաստանի բնակչության համարյա 25%-ը, իսկ չափահասների` մոտ 40%-ը:
Հայաստանում դեռևս «համադասարանցիների» սոցիալական ցանցը գտնվում է առաջին հորիզոնականում (Տես նաև սոցիալական ցանցերի աշխարհի քարտեզը) և դեռ երկար կմնա այդ դիրքերում, քանի որ մյուս հանրահայտ սոցիալական ցանցում` Facebook-ում Հայաստանցիների թիվը կազմում է դեռ մոտավորապես 100.000 օգտվող:
Հայաստանցիների շրջանում նկատվում է ակտիվություն նաև միկրոբլոգային հարթակներում, այնպիսիք, ինչպիսիք են հանրահայտ Twitter-ը, որը մեկ տարվա ընթացքում ունեցել է 1000%-ից ավելի աճ, Tumblr-ը, որից օգտվողների թիվը ևս Հայաստանում աճում է, և հայկական միկրոբլոգային համակարգը` Armenix.com-ը:
Միջոցառումներ
2010-ը բավականին և աննախադեպ հարուստ էր ՏՀՏ ոլորտին և ինտերնետային ինդուստրիային նվիրված միջոցառումներով:
2010-ը հագեցած էր այնպիսի ավանդական և իր տեսակով նոր միջոցառումներով, որոնց անցկացումն ու մասսայականությունը կարող են խոսել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և մասսայականացման մասին:
Սակայն հատկանշական է, որ 2010-ի ՏՀՏ միջոցառումները ընգրկեցին ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը, որտեղ 2010-ին աննախադեպ քանակով միջոցառումներ և իրադարձություններ եղան` կապված ՏՀՏ ոլորտի հետ:
- 2010-ը հագեցած էր այնպիսի ավանդական և իր տեսակով նոր միջոցառումներով, որոնց անցկացումն ու մասսայականությունը կարող են խոսել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և մասսայականացման մասին:
2010-ի ամռանը ՆեոՄեդիա թիմի կողմից կազմակերպվեց NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքը, որի շրջանակներում ՆեոՄեդիայի անձնակամը, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ անցկացրեցին սեմինարներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
2010-ի միջոցառումներից հիշարժան էր նաև հունիսի 4-ից 6-ը տեղի ունեցած Երևանյան բարքեմփ 2010-ը (Barcamp Yerevan 2010): Սա արդեն երկրորդ բարքեմփային միջոցառումն էր, որը կազմակերպվում էր Երևանում, որը հագեցած էր բազմաթիվ կարճ ներկայացումներով և քննարկումներով: ՀԻշեցնենք նաև, որ Բարքեմփ Երևան 2010-ին մասնակցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Եվ ահա, Ստեփանակերտում և Շուշիում անցյալ տարի` 2010թ. օգոստոսի 10-13-ին, տեղի ունեցավ Արցախյան բարքեմփ 2010-ը, որին մասնակցեցին մեծաթիվ մասնակիցներ և’ Երևանից և’ Արցախից: Barcamp Artsakh 2010-ը կազմակերպվել էր Արցախի մշակույթի նախարարության հովանավորությամբ, որն իր տեսակով առաջինն էր արցախյան ՏՏ կյանքում:
Ստեփանակերտում տեղի ունեցավ նաև ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումի արտագնա միջոցառումը, որին մասնակցեցին բազմաթիվ հայ գործարարներ և ոլորտի մասնագետներ:
Տարեվերջին հայկական ինտերնետային ոլորտը ականատես եղավ հայկական վեբ-կայքերի առաջին մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել էր SPMS, Circle.am և Orange Armenia-ի կողմից: ArmNet Awards 2010-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև ArmNet Conference 2010-ը, որին հրավիրված էին մի քանի հյուրեր արտասահմանյան ՏՏ և ինտերնետային ոլորտի ընկերություններից (Opera Software, Vkontakte.ru, RuTube):
Հայկական ՏՏ ոլորտի 2010 միջոցառումների ավարտն ազդարարեցին երկու միջոցառումներ` Աղվերանում տեղի ունեցած ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը (IT leaders meeting-forum, Aghveran 2010)` նվիրված Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը և Armenian e-content awards ավանդական մրցանակաբաշխությունը:
Այլ իրադարձություններ
2010-ին հայկական ՏՀՏ ոլորտի նշանակալից իրադարձություններից էին նաև Ֆեյսբուքյան հայկական սեգմենտում լոկալ գովազդային կամպանիաների հնարավորությունը, որը թույլ տվեց բազմաթիվ հայ գովազդատուներին գովազդել իրենց ապրանքներն ու ծառայությունները օրեցօր ակտիվացող հայկական Ֆեյսբուքում:
2010-ին հայկական ինտերնետն ունեցավ իր առաջին հայկական միկրոբլոգային ծառայությունը` Armenix անվանումով: Հայկական ինտերնետն հագեցավ նաև Գուգլյան հայերեն թարգմանիչով, իսկ հայկական եթերում հայտնվեցին երկու ՏՀՏ ոլորտին վերաբերող հաղորդումներ. Interactive հեռուստանախագիծը և Հայ Վեբեր ռադիոնախագիծը:
2010-ի այլ հատկանշական իրադարձություններից էին նաև Համահայկական ստարտափ հիմնադրամի (PASF) և GTUG (Google technology User Group Armenia) հայաստանյան խմբի ստեղծումը:
Այլ նշանակալից իրադարձություններից կարելի է նշել Հայաստանում «i-տեխնոլոգիաների» հետ օգտվողների մասսայական «ծանութությունը» Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Հայաստանի կողմից սկսեցին վաճառվել iPhone սմարթֆոններ և Google Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոններ:
Ասյպիսին էր անցյալ տարին հայկական էլեկտրոնային և ՏՀՏ աշխարհում, որն ինչպես տեսնում ենք խիստ հագեցած էր իրադարձություններով և նորամուծություններով: Իսկ թե ինչպիսին կլինի 2011-ը, դժվար չէ կռահել….
Վարդան Պապիկյան, iReport.am
Originally Published in Trends.am

No comments:
Post a Comment